Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 18-19.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

ՁԻԱՀ-ն անհետացող վարա՞կ է դառնում

Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել: 

 

2011 թվականին ՄԻԱՎ ախտորոշվել է 2,5 մլն մարդու մոտ, ինչը 20%-ով քիչ է, քան 2001 թվականին: ՁԻԱՀ-ից մահացությունը նույնպես նվազել է, մինչև 1,7 մլն մարդ` 2011 թ., համեմատած 2005 թ., 2,3 մլն-ի հետ: Փորձագետները կանխատեսում են, որ հեռու չէ այն օրը, երբ ՁԻԱՀ-ն ընդհանրապես կմաքրեն մոլորակից այնպես, ինչպես մաքրեցին ծաղիկը կամ անգլիական տենդախտը: ՄԱԿ-ի տվյալներով, շնորհիվ դեղերի առավել լայն մատչելիության, որոնք կարող են բուժել ոչ միայն ՄԻԱՎ-ը, այլև թույլ չտալ նոր վարակումների, մարդու իմունադեֆիցիտային մահացու վիրուսը այլևս կդադարի սպառնալիք դառնալ հասարակության համար: Իսկ դա նշանակում է, որ ՁԻԱՀ-ի համաճարակն արդեն գտնվում է վերջնական փուլում: Ներկայումս գոյություն ունեցող ԲԱՀՌԹ (բարձրակտիվության հակառետրովիրուսային թերապիա) դեղերը թույլ են տալիս ՄԻԱՎ-վարակակիրների կյանքն ու առողջությունը պահպանել տասնյակ տարիներ: Շատ դեպքերում հիվանդների կյանքի տևողությունն ընթանում է ծերացման բնական գործընթացներով, եթե, իհարկե օրգանիզմն ինչ-որ ձևով չի հակազդում դեղերի վրա:

 

Այս հիվանդությունից առավել տուժած տարածաշրջաններից են Աֆրիկայի աղքատ պետությունները, որտեղ վարակվածությունը կազմում է յուրաքանչյուր 20 բնակչից 1 դեպք (դա 25 անգամ ավելի բարձր է, քան Ասիայում): 1995-ից սկսած, այստեղ լայնորեն ներդրվել է ԲԱՀՌԹ-ը, ինչն էլ թույլ է տվել փրկել ավելի քան 14 մլն կյանք:

 

Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ ժամանակին սկսած բուժումը կրճատում է նաև նորից վարակված մարդկանց թիվը: Այնուամենայնիվ, գիտական լաբորատորիաներում  սկսվել են ՄԻԱՎ-ի դեմ նոր սերնդի դեղերի կլինիկական հետազոտությունները, որոնք կարող են օրգանիզմից հեռացնել վիրուսը կամ երկար տարիներ վիրուսային ծանրաբեռնվածությունները հասցնել նվազագույն մակարդակի:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ